երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով․ Պարզաբանում

Քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով․ Պարզաբանում

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։

Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մամուլում շրջանառվող տեղեկություններով վրաերթի ենթարկած մեքենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունից է։ Ըստ կայքի՝ կնոջը, որը հղի էր, փրկել չի հաջողվել։

 
 

  • Կիսվել: