երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի․ Կարեն Անդրեասյան

Քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի․ Կարեն Անդրեասյան

Հայաստանում քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի: ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այդ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո: Պետությունը 348 մլն դրամ է տրամադրում պայմանով անցկացված մրցույթի հաղթողին, որպեսզի քաղաքացիական դատավարությունը թվայնացվի:

«Թվայնացում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել: Կարող են նաև դատական քննություններն անցնել օնլայն, առանց մարդկանց, փաստաբանների դատարան այցելելու»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Այս մոտեցումը հետագայում լինելու է նաև վարչական, քրեական դատավարության դեպքում:   

  • Կիսվել: