հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է իրավական անվտանգության դեմ․ փաստաբանները նրան 10 օր տվեցին հրաժարական ներկայացնելու համար

Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է իրավական անվտանգության դեմ․ փաստաբանները նրան 10 օր տվեցին հրաժարական ներկայացնելու համար

ԲԴԽ շենքի դիմաց այսօր մի քանի փաստաբաններ, իրավաբաններ բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանի հրժարականը։

«Այստեղ իրավաբաներ են, որոնք ցանկանում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել քաղաքական իշխանությանը, ԲԴԽ անդամներին, միջազգային հանրությանը։ Բոլորիս հայտնի է, որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդն իր նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ ամբողջությամբ շեղվել է սահմանադրական առաքելությունից ու դարձել դատավորներին պատժող մարմին։ Այդ ամենն ուղեկցվում է նաև փաստաբանների իրավունքների անհիմն, ակնհայտ խախտումներով։ Վերջին ձայնագրությունից բոլորիս համար պարզ դարձավ, որ փաստաբանները ներկա լինելով ԲԴԽ շենքում, չեն մասնակցել նիստին։ Դա Անդրեասյանը ներկայացրեց ցավալի փաստ»,-Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ փաստաբանն ասաց, վստահ է՝ նա տեղյակ չէ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ իրականացվող հակաօրինական քայլերից, որոնք հետո արժանանալու են ՄԻԵԴ-ի գնահատականին։

«Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է իրավական անվտանգության դեմ, նա այս դատական համակարգի չարիքն է, նպատակ ունի ամբողջությամբ քանդել ու կազմալուծել դատական իշխանությունը։ Կարեն Անդրեասյան, քանի դեռ չի խորացել հանցագործությունների բնույթը, առաջարկում եմ հրաժարական տալ ու ԲԴԽ-ն ազատել Ձեր ներկայությունից։ Ձեզ այսօրվանից տրվում է 10 օր հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում կլինեն ավելի լուրջ ակցիաներ»,-ասաց նա։

  • Կիսվել: