հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխանությունն ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ կապ չունի նրանց ազատ արձակման հետ․ Անդրեասյան

Իշխանությունն ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ կապ չունի նրանց ազատ արձակման հետ․ Անդրեասյան

Իշխանությունը կապ չունի ընդդիմադիրների կալանքից ազատման  հետ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Իշխանությունը ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, հիմա էլ որևէ կապ չունի նրանց ազատ արձակման հետ, այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ  արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ողջունելի է», - ասաց նախարարը:

Նա նշեց, թե ուրախ են, որ մարդիկ ազատ են արձակվում, քանի որ  բեռնաթափվում են քրեակատարողական հիմնարկները:

  • Կիսվել: