ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների․ արդյունքները կամփոփվեն մայիսին

Քաղավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների․ արդյունքները կամփոփվեն մայիսին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Եվրոպական հանձնաժողովի կողմից արդեն անցկացվել են Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումները: Վերջնական որոշումը կայացվելու է մայիս ամսին: Հանձնաժողովը ոլորտում նկատել է որոշ բացթողումներ, այս պահին աշխատում ենք այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ»,- նշեց Ռևազյանը և վստահեցրեց, որ բոլոր շահագրգիռ կողմերն այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում են:

  • Կիսվել: