ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊՎԾ ղեկավարը պատվաստվել է AstraZeneca-ով

ՊՎԾ ղեկավարը պատվաստվել է AstraZeneca-ով

Հայաստանում շարունակվում են Covid 19-ի դեմ պատվաստումները: Պետական պաշտոնյաները հերթով պատվաստում են ստանում կորոնավիրուսի դեմ: Նրանց է միացել նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը, ով այսօր պատվաստվել է: Պատվաստանյութը եղել է AstraZeneca-ն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Դավիթ Դանիելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը:

  • Կիսվել: