ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։

"Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր։ Բացի այդ, արծարծվել են նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ Աֆղանստանում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը", - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: