շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը կոչ է արել աջակցել Փաշինյանին և Ալիևին

Պուտինը կոչ է արել աջակցել Փաշինյանին և Ալիևին

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը, հայտնում է TASS-ը։

«Իսկապես, նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծել նրանց վճռականությանը»,-ասել է Պուտինը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

  • Կիսվել: