COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
CBD COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող EU4Biodiversity in Sevan ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։ Այն նպատակ ունի նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը, կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական կառավարման բարելավմանը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացմանը։
Նախաձեռնությունը կարևոր քայլ է «Սևանա լիճ 2050» տեսլականի իրականացման, ջրային էկոհամակարգերի երկարաժամկետ պահպանության և Հայաստանի միջազգային բնապահպանական հանձնառությունների առաջմղման ուղղությամբ։



