երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պուտինը հայտարարել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների վերականգնման անհրաժեշտության մասին

Պուտինը հայտարարել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների վերականգնման անհրաժեշտության մասին

Պետք է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Այս մասին մամուլի ասուլիսի ամանակ ասել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։

Նա նշել է. ՛՛Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած վեճի կարգավորմանը, այդ թվում ՝ սահմանային՛՛։

Պուտինի խոսքով՝ հանդիպման ընթացքում հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ։

՛՛Հաստատվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը՛՛,-ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո:

 

  • Կիսվել: