հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պուտինը ՀԱՊԿ և ԱՊՀ երկրներին կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

Պուտինը ՀԱՊԿ և ԱՊՀ երկրներին կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ԱՊՀ-ում բոլոր գործընկերների ներգրավմամբ Ղարաբաղում բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում՝ գրում է РИА Новости-ն:

«Ռուսական կողմը, համաձայնեցնելով Երևանի և Բաքվի հետ, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով: Բնականաբար, մենք շահագրգռված ենք միանալ ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր գործընկերների մարդասիրական ջանքերին: Մենք նաև քննարկում ենք այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ռուսաստանի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

  • Կիսվել: