ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:

Մակրոնի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:

  • Կիսվել: