հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում

Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում պայմանավորվել են, որ առաջիկա շաբաթներին հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այս մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում», - ասվում է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ զրույցի ընթացքում նախագահները «հաստատել են ռուս-բելառուսական դաշինքն առավել ամրապնդելու և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ տրամադրվածությունը»:

  • Կիսվել: