երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պուտինի դրական վերաբերմունքն օգնեց ԼՂ կարգավորման գործընթացը բերել դրական ուղու վրա. Էրդողան

Պուտինի դրական վերաբերմունքն օգնեց ԼՂ կարգավորման գործընթացը բերել դրական ուղու վրա. Էրդողան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես չեմ կարող մի կողմ դնել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը բերել դրական ուղու վրա: Նաև ցանկանում եմ նշանակություն տալ այն պլատֆորմին (տարածաշրջանային անվտանգության), որի մասին խոսեց իմ եղբայրը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը): Այդ պլատֆորմին կարող են միանալ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե կցանկանա, Հայաստանը՛՛:

Էրդողանն ասել է նաև, որ ՛՛Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի՛՛:

 

  • Կիսվել: