երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում․ Ն․ Բաղդասարյան

Պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում․ Ն․ Բաղդասարյան

Ազգային անվտանգային հարցերը ստորադասելով՝ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ, սեփական գոյությունը հիշեցնելու համար, պարբերաբար տարատեսակ սուտ եւ հորինվածք են մատուցում հանրությանը։ Այս մասին գրել է  ՀՀ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ում գրառման մեջ նաև կարդում ենք

 
«Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս էլ որերորդ անգամ իր անպատասխանատու հայտարարություններով ուղղակիորեն վնաս է հասցնում մեր երկրին։
 
Բազմիցս Սյունիքի հարցը շահարկելուց հետո, այսօր էլ աշխարհագրական սահմանները ընդլայնելով՝ հասել է Տավուշ, եւ մտքի «ազատ» թռիչքով Ազատամուտի ճակատագիրն է վիճարկում։
Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը։ Իմացե՛ք՝ թույլ չենք տալու։
 
Ի դեպ, պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում, որ նմանօրինակ կեղծիքը փաթեթավորում և որպես իրականություն ներկայացնում եք մեր ժողովրդին»:

  • Կիսվել: