երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը․ Խաչիկ Ասրյան

Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը․ Խաչիկ Ասրյան

Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես: Այս մասին իր հայտարարության մեջ ասում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

"Իմ գիտակցական կյանքից ի վեր՝ 1988 թվականից սկսած, ես այն հաստատ համոզմանն եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և, շուրջ 35 տարի, գրեթե ամենօրյա ռեժիմով, ես ներդրում եմ ունեցել և ունեմ հայ-ռուսական հարաբերություններն անընդհատ ամրապնդելու և զարգացնելու գործում։

Անկախ նրանից, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշնակցության և հայ-ռուսական եղբայրության մակարդակն իջեցվել է պատմական զրոյի, միևնույն է, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը, ազնիվ, հավատարիմ, համարձակ, չկոռումպացված, չնահանջող թիմով, վայրկյան առաջ պետք է փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ և այն միշտ պահպանե՛լ աչքի լույսի պես։

Ի դեպ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որը 2022 թվականի փետրվարի 24-ին պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատով մեկնել Դոնբաս և ՌԴ ՊՆ զինվորականների հետ միասին մասնակցել Հայաստանի թշնամի Ադրբեջանի շահերը մշտապես պաշտպանող, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի իշխանությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին",- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: