չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհիn  խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց

Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհիn խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

  • Կիսվել: