հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեռնարկվել և այժմ էլ մեծ ջանքեր են գործադրվում Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու և նրա հետագա զարգացումն ապահովելու համար. ՌԴ դեսպան

Ձեռնարկվել և այժմ էլ մեծ ջանքեր են գործադրվում Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու և նրա հետագա զարգացումն ապահովելու համար. ՌԴ դեսպան

Ռուսաստանն ու Հայաստանը կապված են շատ սերտ կապերով ՝ մարդկային, տնտեսական. մեր հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված "Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայկական հասարակությունում" կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

"Մեզ շատ բան է միավորում։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես հիմա ՝ այս դժվարին ժամանակներում, Հայաստանի կյանքի ու զարգացման շատ բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնցով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը",- վստահեցրել է դիվանագետը։

Նրա խոսքով, միակ երկիրը, որը Հայաստանին գործնական օգնություն է ցուցաբերել եւ ցուցաբերում այդ կրիտիկական իրավիճակում` Ռուսաստանն է: Նա նաեւ ընդգծել է, որ ձեռնարկվել են եւ այժմ էլ մեծ ջանքեր են գործադրվում Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու եւ նրա հետագա զարգացումն ապահովելու համար:

"Մենք մեծ նշանակություն ենք տալիս, որպեսզի Հայաստանի բնակչությունը ավելի արագ հաղթահարի պատերազմի հասցրած սթրեսը", - հավաստիացրել է դիվանագետը:

Դրա համար, ըստ նրա, լուրջ քայլեր են ձեռնարկվում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, սկսվել է եռակողմ ձևաչափով աշխատանք, անվտանգության ապահովման գործում կարևոր դեր է խաղում նաև ռուսական ռազմակայանը:

"Ռուսաստանը նաեւ ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար։ Այս բոլոր ասպեկտները ցուցադրական են մեր մոտեցումը դաշնակցային հարցերում",- ասել է դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: