հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ՊՊԿ նախագահի պաշտոնը միակը եղավ իմ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Քոչարյան (տեսանյութ)

ՊՊԿ նախագահի պաշտոնը միակը եղավ իմ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Քոչարյան (տեսանյութ)

28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Այս մասին նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոական էջում:

Հրապարակված տեսանյութին կից նաև ասված է. ՛՛Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները լուծումներ չէին ապահովում։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման մոդել, ջոկատները բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցենլու անհետաձգելի անհրաժեշտություն:

Այդ նպատակներին հասնելու համար ստեղծվեց #ՊՊԿ՝ որը պատասխանատվություն ստանձնեց հետագա զարգացումների համար։ Իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս #ռազմավարական քայլն անվրեպ էր․ կարճ ժամանակից գրանցվեցին ռազմական հաջողություներ, սկսվեց Արցախի պետականության ամրապնդումը, որում անուրանալի է հայ ժողովրդի միասնականության գործոնը։

«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` իր «Կյանք և ազատություն» գրքում՛՛:

 

  • Կիսվել: