կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի նախագահական ընտրություններին Հայաստանում ակտիվորեն քվեարկել են Վրաստանից եկած ռուսները․ դեսպան

Ռուսաստանի նախագահական ընտրություններին Հայաստանում ակտիվորեն քվեարկել են Վրաստանից եկած ռուսները․ դեսպան

Հայաստանի իշխանությունները ապահովել են անվտանգությունը Հանրապետության ընտրատեղամասերում Ռուսաստանի նախագահի ընտրություններում, միջադեպեր չեն եղել ։ Այս մասին  հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ինչ-որ միջադեպեր, բարեբախտաբար, չեն եղել։ Այստեղ ես կցանկանայի երախտագիտություն հայտնել Հայաստանի իշխանություններին, որոնք մեզ հետ փոխգործակցությամբ պատշաճ միջոցներ ձեռնարկեցին անվտանգության ապահովման համար», - ասել է նա ։

«Իրավիճակը մեզ մոտ աշխատանքային է։ Հայաստանում հինգ ընտրատեղամաս է կազմակերպվել, - ասել է դեսպանը։ - Ընտրողների ակտիվությունը, կարծում եմ, աննախադեպ է, արդեն այս ընթացքում մեր նախնական հաշվարկներով միայն դեսպանատանը քվեարկել է ավելի քան 5 հազար մարդ, և ես պետք է ասեմ, որ մենք դեռ շարունակում ենք աշխատանքը, քանի որ շատ մարդիկ կան, որոնք գտնվում են տարածքում, դեսպանատան անմիջական հարևանությամբ, և մենք առավելագույն հնարավորություն ենք տալիս նրանց քվեարկել»:

«Այս տարի Վրաստանից բավականին շատ մարդիկ են եկել քվեարկելու Երևանում և Գյումրիում, ի դեպ, Գյումրիում, ըստ գլխավոր հյուպատոսության, քվեարկել է ավելի քան 1300 մարդ»,-ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: