չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը. Քոչարյանը՝ պատերազմի մասին

Փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը. Քոչարյանը՝ պատերազմի մասին

Ռուսաստանից բացի այլ երկիր, որը կարող է մեր տարածաշրջանում էական նշանակություն ունենալ, չկա։ Այս մասին այսօր Սպիտակ համայնքի քաղաքացիների եւ ''Հայաստան'' դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Քարտեզը որ նայում ենք, ակնհայտ է, որ Թուրքիայի դերն աճում է, ինչը մեզ անհանգստացնում է, և միակ երկիրը, որ կարող է դա զսպել, Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները։ Այլ երկիր, որը կարող է փոխարինել Ռուսաստանին, գոյություն չունի՛՛։

Քոչարյանն ընդգծեց, որ, բացի դաշնակցային կապերից, Ռուսաստանի հետ Հայաստանն ունի նաև պատմական հարաբերություններ, մշակութային խորը կապեր, լեզվական առումով խնդիրներ չկան։

՛՛Մենք պետք է ուրախ լինենք, որ կա երկիր, որը մեր հանդեպ տրամադրված է չափազանց դրական, և որի հետ պետք է խորացնել մեր հարաբերությունները։ Վերջերս նման խոսակցություններն ակտիվացել են։ Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը, ինչն ինձ շատ անհանգստացնում է՛՛,-մտահոգություն հայտնեց նա։

ՀՀ երկրորդ նախագահը խոսեց նաև Հայաստանի տնտեսական զարգացման նախադրյալներից՝ ասելով, որ ռուսաստանյան շուկան հսկայական է, ինչը թույլ կտա Հայաստանի տնտեսությանը արագ զարգանալ։

  • Կիսվել: