շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում և դրանից առաջ թիրախավորել «Ազատ հայրենիք» կուսակցությանը. Ա.Հարությունյան

Փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում և դրանից առաջ թիրախավորել «Ազատ հայրենիք» կուսակցությանը. Ա.Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում անդրադարձավ Շուշիի ընտրատեղամասում երեկ տեղի ունեցած միջադեպին։

Նշենք, որ մի քաղաքացի լուսանկարել էր իր քվեաթերթիկը և դիտորդները դա որպես խախտում էին արձանագրել, վերցրել հեռախոսը  ևտեսանկարահանել, որտեղ երևում էր, թե որ կուսակցությանն է ընտրել քաղաքացին։

«Թող ինքն ինձ ների՝ ես իրեն վաղուց եմ ճանաչում, մարդը գտնվելով առողջական ծանր վիճակում, միայն ափսոսում եմ, որ նրա նկատմամբ այդպիսի ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այդ մարդուն ես կամ իմ թիմը կաշառելու կամ որևէ քայլ անելու անհրաժեշտություն չենք ունեցել, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է։ Ես չգիտեմ՝ միամտորե՞ն, թե մտածելով է կատարել։ Իհարկե նման մի քանի դեպքեր օգտագործելով փորձել են մեր այս փայլուն ընտրարշավն ու ընտրությունները կասկածի տակ դնեն՝ չեմ համարում, որ դա արդար է»,- ասաց նա։

Արայիկ Հարությանի խոսքով՝ փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում, դրանից առաջ թիրախավորել «Ազատ հայրենիք» կուսակցությանն ու կուսակցության նախագահին, հետո արդեն դաշինքին, որը 6 քաղաքական ուժերից է բաղկացած։

Նա նաև նշեց, ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են, և արդյունքների վրա որևէ միջամտություն չի եղել. 

«Բոլոր գյուղերում գիտեն՝ ով ինչպես է քվեարկել, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Սկզբնական փուլում կասկածի տակ էին դնում, որ կորոնավիրուսի պատճառով մասնակցողների թիվը քիչ է լինելու, որն արդար չի։ Հետո հոսքը տեսան, հետո փորձեցին մեզ մեղադրել՝ ինչու ենք կազմակերպում։ Ես ասել եմ՝ եթե իշխանությունները հայտարարեին, որ անհնարին է պահպանել մեր հայրենակիցների առողջությունը, ապա մենք առաջինն էինք ողջունելու հետաձգումը»: 

Նա նաև հավելեց, որ մինչև ընտրոթյունների հաջորդ փուլը ակտիվ քարոզչությամբ չի զբաղվելու. "Բոլորի համար ամեն ինչ արդեն պարզ է":   

 

  • Կիսվել: