Պոպուլիզմը խանգարում է իշխանություններին, հարգե՛ք պրոֆեսիոնալ գիտելիքները․ Ռոբերտ Քոչարյան
Ես միշտ ասել եմ՝ հարգե՛ք պրոֆեսիոնալ գիտելիքները: Այս մասին տնտեսական ոլորտի լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պոպուլիզմը խանգարում է Հայաստանի իշխանություններին որոշումներ կայացնելիս:
«Հարցերը քննարկեք պրոֆեսիոնալների հետ: Պետք չէ դրանից շոու սարքել: Հակառակը, ղեկավարն ամեն օր արթնանալիս պետք է ասի՝ ես շատ բան չգիտեմ, պետք է խորհրդակցեմ մասնագետների հետ: Եթե նա այդպես չի անում, եթե մտածում են, որ իրենք բոլոր գիտությունների ակադեմիկոսներ են, ապա երկիրը լրջագույն խնդիրներ կունենա: Ինձ մոտ տպավորություն է, որ այդպես էլ կա»,-նշեց նախկին նախագահը:


