ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոփոխություններ վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու կարգում

Փոփոխություններ վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու կարգում

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ՀՀ Կառավարության 2006 թ. մարտի 2-ի N 276-Ն, 2015 թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն և 2017 թ. սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Ներկայացվող նախագիծը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն: Նախագծով ներդրվում է պարզեցված ընթացակարգ՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, որից հետո ստանան:

«Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում՝ բուժումը ավարտելուց հետո երեք ամիս ժամկետով, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում մասնավորապես սայլակների և քայլակների անհրաժեշտություն կա: Առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ համաձայն ներկայացված ընթացակարգի՝ գործընթացն իրականացվում է կա՛մ բուժհաստատություններում, կա՛մ բնակության վայրերում՝ համաձայն դիմողների, որից հետո հինգ օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում, և իրականացվում է աջակցող սարքերի տրամադրումը: 

  • Կիսվել: