կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փոխվարչապետը Դունյա Միյատովիչին ներկայացրել է բռնի տեղահանվածներին կեցության վայրերով ապահովելու քայլերը

Փոխվարչապետը Դունյա Միյատովիչին ներկայացրել է բռնի տեղահանվածներին կեցության վայրերով ապահովելու քայլերը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության վայրերով ապահովման և առաջնային այլ կարիքների բավարարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։

Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին առկա իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: