հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում են կառավարությունից։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ով մշտապես աջակցում է մեր երկրին բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակի շուրջ, խոսել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության մասին: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների ուղղություններին, ինչպես նաև արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարը:

  • Կիսվել: