կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փոխվարչապետի մասնակցությամբ քննարկել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետի մասնակցությամբ քննարկել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Մատտեո Պատրոնեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային գործող ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին, ով շուտով ավարտում է իր լիազորությունները՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում իր պատասխանատու պաշտոնում կատարված աշխատանքի համար:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ընթացքին:

  • Կիսվել: