ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտվնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Նիստի օրակարգում են ԵՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, Միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ հարցեր: Քննարկվում են նաեւ ԵՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին եւ տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվելու գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման ընթացքին:

  • Կիսվել: