ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Փողոցը անցնելը վաղվանից դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի՝ հետևից գնալ չկա»․ Շուռնուխի գյուղապետ

«Փողոցը անցնելը վաղվանից դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի՝ հետևից գնալ չկա»․ Շուռնուխի գյուղապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանն ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մեր այսօրվա ժողովի նպտակն այն է, որ նորից հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ամենաառաջինը պահեք անվտանգության կանոնները։ Փողոցը անցնելը վաղվանից դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի՝ հետևից գնալ չկա։ Կդիմեք մեր սահմանապահ տղաներին։ Ինչ լինի սահմանապահների միջոցով։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք։ Այսինքն մեր ներքևի թաղը իրենք համարում են ադրբեջանական տարածք։ Հիմա հրամանատարները կասեն, ոնց անեք, որ անվտանգությունը կարողանան ապահովել»,-ասաց գյուղապետը։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշեց, որ գյուղում խելացի գոմեր են կառուցվելու, ամեն ընտանիքի տարածք է հատկացվելու այդ գոմերից։ «Պայմանական եմ ասում, 10-15 խոշոր անասուն ենք տալու, մնացածը դուք եք ավելացնելու։ Մենք ոչ մի վայրկյան չպետք ա մտածենք, որ խնդրի մեջ ենք»,-ասաց Առուշանյանը՝ նշելով, որ դա արագ կկազմակերպվի։

  • Կիսվել: