հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Pfizer-ի պատվաստանյութն օմիկրոն շտամի դեմ 32 անգամ ավելի քիչ արդյունավետ է

Pfizer-ի պատվաստանյութն օմիկրոն շտամի դեմ 32 անգամ ավելի քիչ արդյունավետ է

Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութն օմիկրոն շտամի դեմ կորոնավիրուսի սկզբնական տարբերակի համեմատ 32 անգամ ավելի քիչ արդյունավետություն է ցուցաբերում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, ըստ որի այս եզրակացությանն են հանգել Հոնկոնգի համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի գիտնականների խումբը։

«Մարդկանց մեծամասնությունը [այս պատվաստանյութի երկու չափաբաժիններից հետո] բարձր հակավիրուսային ակտիվություն է ունեցել Sars-CoV-2-ի սկզբնական տարբերակի դեմ, բայց այդ կարողությունը զգալիորեն՝ շուրջ 32 անգամ նվազել է  omicron տեսակի նկատմամբ»,- South China Morning Post-ին հայտնել է Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Մալիկ Պեյրիսը:
 
Շուտով գիտնականների նույն խումբը մտադիր է ներկայացնել չինական Sinovac ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի օմիկրոն շտամի դեմ արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Ի դեպ, այս դեղամիջոցը, համեմատած Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի հետ, ի սկզբանե հակամարմինների արտադրության առումով համարվում է շատ ավելի քիչ արդյունավետ:
 
Միևնույն ժամանակ, փորձի մասնակիցներն ընդգծում են, որ պատվաստանյութերը դեռևս ի վիճակի են պաշտպանել մարդկանց Covid-ի ծանր հետևանքներից։
 
Հոնկոնգի գիտնականներն առաջինն են Ասիայում, ովքեր հաջողությամբ առանձնացրել են կորոնավիրուսի օմիկրոն շտամը կլինիկական նմուշներից:

  • Կիսվել: