երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Աշխարհը բարձրաձայնում է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի. Այլընտրանքներ չկան. Մարուքյան

Աշխարհը բարձրաձայնում է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի. Այլընտրանքներ չկան. Մարուքյան

10-րդ օրն ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և ԼՂ ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։ Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:

«Այլընտրանքներ չկան։ Ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր Վաշինգտոնում, պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ՝ լուծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

  • Կիսվել: