ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է օգտագործել բոլորի ներուժը․Սաղաթելյանը՝ հաջորդ իշխանությունների օրոք նախկին նախագահների դերի մասին

Պետք է օգտագործել բոլորի ներուժը․Սաղաթելյանը՝ հաջորդ իշխանությունների օրոք նախկին նախագահների դերի մասին

Ե՛ւ նախկին նախագահները, ե՛ւ նախկին արտգործնախարարները, ե՛ւ նախկին պաշտպանության նախարարները երկար ճանապարհ են անցել, նրանք հաղթողներ են, պետք է օգտագործել բոլորի ներուժը։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։

Նա կրկնեց, որ պետք է օգտագործել ամբողջ ներուժը։ «Նախկին նախագահները (նկատի ունի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին - խմբ.) իշխանության գալու նպատակ չեն դրել»,- հավելեց Սաղաթելյանը։

ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ իշխանափոխությունից հետո պետք է լավագույն բանակցողներից խումբ ստեղծվի, ովքեր փորձ, գիտելիք ունեն եւ տիրապետում են ղարաբաղյան հիմնախնդրի էությանը։

Ինչ վերաբերում է Դաշնակցություն կուսակցությանը, ապա այն թերություններ ուներ. «Մենք չենք ամաչում ներողություն խնդրել, բայց չենք դավաճանել Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել երկիրը թալանելու մեջ: Այո, միգուցե եղել են մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց նրանք իշխանության շարքերում չեն լինի»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: