երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել. Ալեն Սիմոնյան

Պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետք Է մշտապես պատրաստ լինել, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել և հենց այդ տրամաբանությամբ են աշխատում։

Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին շրջանում ադրբեջանական սադրանքները չեն վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողության։

«Անշնորհակալ գործ է կանխատեսելը։ Իհարկե, մենք պետք Է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք աշխատում։ Բանակին ուղղված գործողությունները և բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են արվում՝ անկախ նրանից՝ սադրանքները կլինեն, թե չեն լինի»,- ասաց Սիմոնյանը։

 

  • Կիսվել: