շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք․ վարչապետ

Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք․ վարչապետ

Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետեւ պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի եւ շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի եւ պրոֆեսիոնալ զինծառայողի միջեւ: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:

Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ եւ խորը քննարկում ունենանք եւ կայացնենք որոշումներ»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: