շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է լրջորեն զբաղվել նաև Հայաստանից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով․ Անդրանիկ Քոչարյան

Պետք է լրջորեն զբաղվել նաև Հայաստանից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս որոշ անձանց կողմից կուտակված ապօրինի հարստության մասին էր։

«Ապօրինի գույքի վերադարձի խնդրով զբաղվելուն զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել նաև Հայաստանից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով։ Վստահաբար, հսկայական ծավալների ակտիվներ դուրս են բերել Հայաստանի Ռուսադտանի Դաշնություն, եվրոպական երկրներ, արաբական էմիրություններ և ԱՄՆ։ Օտարերկրյա պետություններում հիմնած հարստության վերադարձը պետական բյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը», - հայտարարեց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ պետք է ուսումնասիրել ու պարզել Հայաստանի համար բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը և թիրախավորել այդ իրավազորությունները՝ անգնահատելի համարելով միջազգային համագործակցությունը։ Պատգամավորը նշեց, որ պետք է ուսումնասիրել միջազգային պայմանագրերն ու ձեռնամուխ լինել ՀՀ-ից դուրս գտնվող ակտիվների սառեցումը և դրա վերադարձը ՀՀ բյուջե։

  • Կիսվել: