չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետք է իրենց չխանգարել, որ մինչև քոք մաշեն․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիայի մասին

Պետք է իրենց չխանգարել, որ մինչև քոք մաշեն․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիայի մասին

Իմ գնահատականով, իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ: Այս մասին ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության գործողությունների մասին։

"Հիմա խոսում ենք քաղաքի խցանումների մասին, որը մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած փլուզմանը: Այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանումների առավել բարձր աստիճան:

Սրա նպատակն ինչն է. սովորաբար նման ակցիաների նպատակը լինում է հետևյալը՝ հանրությանը ներգրավեր պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ, բայց քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործընթացներն արդեն ոչ թե իշխանության դեմ են, այլ այլևս հանրության դեմ են և ունեն հետևյալ տրամաբանությունը՝ որ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ուրեմն ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ, ընդհուպ, մենք նոր ռեկորդներ ունենք, երբ  քաղաքական ուժի ներկայացուցիչները ձեզ հայտնի ձևակերպումներին ավելացրել են և հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան օրինակ ոստիկանը կամ քաղաքացին։

Պետք է իրենց չխանգարել, որ մինչև քոք մաշեն",- ասաց նա։

  • Կիսվել: