ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե արդյոք դավաճանություն է տեղի ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում. Ռոբերտ Քոչարյան

Պետք է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե արդյոք դավաճանություն է տեղի ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում. Ռոբերտ Քոչարյան

Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ է արել գործող իշխանությունը պատերազմը կանխելու համար, և ինչ չի արել, որպեսզի հաղթենք այդ պատերազմում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ պարզելու համար, թե դավաճանություն կատարվել է արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, թե ոչ, պետք է զբաղվել տեղի ունեցածի մասնագիտական հետաքննությամբ:

"Որպեսզի հետաքննության ընթացքում իրական արդյունքներ ստանան, երկրում իշխանությունը պետք է փոխվի։ Գործող իշխանությունը նույնիսկ որևէ հետաքննության մասին լսել չի ուզում։ Սակայն այն պետք է անցկացնել",- նկատել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկ է արվել, հրաժարվել 7 շրջաններից 5 մլրդ դոլարով, որը մերժվել է։ Այս մասին է վկայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ "Նաև լուրեր են շրջանառվում, որ նման առաջարկ արվել է և գործող իշխանություններին, բայց թե ինչ պատասխան է եղել, պարզ չէ։ Սակայն իրավիճակն այժմ այնպիսին է, որ տարածքները կորել են և անցել թշնամու վերահսկողության տակ, իսկ հարցերի պատասխաններն այդպես էլ չենք ստացել։ Ես չեմ կարող պնդել, որ այդ իրադարձությունների միջեւ պատճառահետեւանքային կապ կա, բայց դա կարող են պարզել մեր իրավապահ մարմինները։ Եվ քանի դեռ մասնագիտական հետաքննության ընթացքում հողերի վաճառքի փաստը չի հաստատվել կամ հերքվել, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ գործարքը, այնուամենայնիվ, կայացել է", - նկատել է Քոչարյանը։

Միաժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել է վարչապետին, որ մենք պատրաստ չենք պատերազմի, սակայն Փաշինյանը չի էլ մտածել պատերազմը կանխելու մասին, հակառակը նա իր գործողություններով հնարավորինս մոտեցրել է դրա սկիզբը։ Այս բոլոր փաստերը համադրելիս դավաճանության գաղափարը միանգամայն խելամիտ է թվում։ Քոչարյանն ընդգծել է, որ չի կարող պնդել, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի գործակալներ են, բայց եթե նույնիսկ նրանք գործակալ լինեին ավելի արդյունավետ հօգուտ թշնամու չէին էլ կարող գործել:

"Որպես կանոն, երբ ինչ-որ երկիր ցանկանում է քաոս սերմանել և քանդել մեկ այլ երկիր, որոշակի գործողություններ են իրականացվում` հասարակության պառակտումը, բանակի և անվտանգության համակարգի խարխլումը, դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումը, հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ ի չիք դարձնելը։ Թվարկածներից ինչ չի արել Հայաստանի ղեկավարությունը։ Հասարակությունը բաժանել է "սևերի" և "սպիտակների", ազգային անվտանգության ծառայությունում "վհուկների"  որս է սկսել։ Բանակը քանդեցին, իսկ մարտի 1-ի գործը կոչված էր վարկաբեկելու առաջին Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին։

Մենք նույնիսկ չգիտեինք, թե երբ է պատերազմ սկսվելու։ Ինչով է զբաղվել ԱԱԾ-ն: Չէ որ դա նրա գլխավոր խնդիրն է։ Բացահայտել թշնամու բոլոր պլանները: Դա "վհուկների որսի " արդյունքն է", - ընդգծել է Քոչարյանը։

  • Կիսվել: