կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետք է երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի սպառնալիքներին. ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը

Պետք է երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի սպառնալիքներին. ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախագահ Ալիևի վերջին հայտարարություններն էսկալացիայի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելուց հրաժարվելը, հետևում են նույն սխեմային, որը նա օգտագործեց անցյալ աշնանը՝ Արցախում ավելի քան 100000 հայերի էթնիկ զտումներին նախապատրաստվելիս:

Նա թշնամական հայտարարություններ է անում, ելույթներն օգտագործում է իր բանակի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարվա ընթացքում իր անգործությամբ ապացուցեց, որ Ալիևը ճիշտ է կարծել։

Ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրա վարչակարգին՝ ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ ձեռնարկած գործողությունների համար։

Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական ​​գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները, որպեսզի երաշխավորեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։ Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանն ու մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիան և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»:

  • Կիսվել: