չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձեւավորել դիմադրություն. Իշխան Սաղաթելյան

Պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձեւավորել դիմադրություն. Իշխան Սաղաթելյան

Պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձեւավորել դիմադրություն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը պարտությունների ու զիջումների տանող օրակարգերին: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իշխանությունը աղետաբեր է Արցախի, Հայաստանի  և հայության համար. պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի,  պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ:

Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու՛ է։ 

Մեր երկիրը  պետք է ունենա   ազգային  իշխանություն,  որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ  և բարեկեցիկ  երկիր»:

  • Կիսվել: