չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պետք է անհապաղ վերականգնել սահմանադրությամբ նախատեսված երրորդ փոխվարչապետի պաշտոնը. Արման Բաբաջանյան

Պետք է անհապաղ վերականգնել սահմանադրությամբ նախատեսված երրորդ փոխվարչապետի պաշտոնը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշում է, որ պետք է վերականգնել սահմանադրությամբ նախատեսված երրորդ փոխվարչապետի պաշտոնը։

«Պետք է անհապաղ վերականգնել Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված երրորդ փոխվարչապետի պաշտոնը և նրա իրավասության տակ կենտրոնացնել գերիների վերադարձի, անհետ կորածների համալիր հարցերը, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում տնտեսական, սոցիալական, առողջապահական, արտակարգ իրավիճակների, ենթակառուցվածներին առնչվող, Արցախում հազարավոր տեղահանվածներին ժամանակավոր կացարաններով ապահովելու, և բնակֆոնդի շինարարության հարցերը։

Երրորդ փոխվարչապետը պետք է լծվի Արցախում պատերազմից հետո ներդրումային միջավայրի բարելավման խնդիրների լուծմանը՝ այդ նպատակի համար ամբողջությամբ փորձելով կենտրոնացնել սփյուռքի ներուժը։

Միաժամանակ այդ փոխվարչապետի իրավասության տակ պետք է կենտրոնացնել Արցախի և Հայաստանի տնտեսությունների ինտեգրման աշխատանքները։

Փոխվարչապետը պետք է ներկայացուցիչ ունենա Արցախի կառավարությունում, որը ամբողջությամբ պետք է համակարգի վերոնշյալ և այլ՝ պատերազմից հետո ի հայտ եկած կարևոր աշխատանքները»,-նշել է նա։

  • Կիսվել: