չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետք է անդրադառնալ ատելության խոսքին. Սա նաեւ պետական հաստատություններին է վերաբերում. Անդրեա Վիկտորին

Պետք է անդրադառնալ ատելության խոսքին. Սա նաեւ պետական հաստատություններին է վերաբերում. Անդրեա Վիկտորին

Ես կուզենայի, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը անդրադարձ կատարեր նաեւ ատելության խոսքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Սա վերաբերում է նաեւ պետական հաստատություններին, որտեղ տեսնում եմ, որ կարիք կա ասելու, թե ինչպես պետք է այս կամ այն իրավիճակում իրեն պահել, դրսեւորել: Սա շատ կարեւոր է, թե ինչպես կարելի է քննադատություն ներկայացնել, բայց որ այն լինի կառուցողական: Իհարկե, պետք է մատնացույց անել, խնդիրը, վերքը, սակայն ճիշտ մեթոդով: Այո, եղեք քննադատող, սակայն փաստարկների վրա հիմքնվեք: կուզենայի, որ այս ուղղությամբ շարժ լիներ: Սա միայն Հայաստանում չէ խնդիր, ամեն տեղ էլ կա, Գերմանիայում էլ կա»,-ասաց ԵՄ դեսպանը:

Նա արձանագրեց, որ Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել 2007-ից մինչ այսօր, ինչն ինքը տեսնում է. «Բայց մենք պետք է իրապես փորձենք հասարակության բոլոր կողմերին իրավունք տրամադրել՝ ազատ ու բարգավաճ կյանքի համար»:

  • Կիսվել: