շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած. Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա. ԵՄ դեսպան

Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած. Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա. ԵՄ դեսպան

Մեր առաջարկը տնտեսության զարգացման վերաբերյալ առաջնահերթային, դրոշակակիր ծրագրերին է վերաբերում: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանին խոստացված 2,6 մլրդ եվրոյի աջակցությանը:

«Սա համատեղ նախաձեռնություն է, որտեղ ԵՄ-ն մասնակցել է փոքր մասով՝ դրամաշնորհներով եւ վարկերով եվրոպական բանկերի կողմից: Նպատակ կա նաեւ մասնավոր ներդրումներ այստեղ ներգրավել: Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, սա համատեղ աշխատանք է»,-ասաց նա:

ԵՄ դեսպանի խոսքով, զգալի առաջընթաց կա ՓՄՁ-ների մասով, վարկային գծեր են առաջարկվում հայկական ընկերություններին. «Այստեղ էլ կան բազմաթիվ ծրագրեր, ՎԶԵԲ-ն ունի վարկային գիծ բացված  հայկական ՓՄՁ-ների համար: Սրան ավելացված է նաեւ խորհրդակցական աջակցություն, այսինքն հնարավորություն ծանոթանալու լավագույն փորձին՝ սեփական բիզնեսը ստեղծելիս:

Ինձ համար կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչ ենք մենք անում  Սյունիքում: Սա մեր տնտեսական ներդրումային պլանի մասին է: Հիմա պետք է համապատասխան պայմանագրերը ստորագրվեն, եւս երկու ՔՈԱՖ կենտրոն Սյունիքում բացենք: Նպատակ ունենք Կապանում Թումո կենտրոն բացել: Այս բոլորը տնտեսական ներդրումային պլանի մասեր են: Պետք է ընդգծեմ, որ առաջընթաց կա, սա համատեղ նախաձեռնություն է ՀՀ իշխանությունների, բիզնես համայնքի եւ ԵՄ երկրների ու բանկերի միջեւ: Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա»,-ընդգծեց ԵՄ դեսպանը:

  • Կիսվել: