ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն առաջանա․ Քոչարյան

Պետք է ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն առաջանա․ Քոչարյան

Կրակոցները գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է հնարավոր ցեղասպանության մասին, դրա համար էլ մենք պետք է այս մարտը հաղթենք:

«Դիվանագետները միշտ պետք է գործեն, բայց հաղթանակը դիվանագետին այնպիսի հնարավորություն է տալիս, որն անհամեմատ ավելի բարձր է»,- նշեց Քոչարյանը:

Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում  ՀԱՊԿ-ին՝ հարցին ի պատասխան Քոչարյանը նշեց, որ պետք է ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն առաջանա:

«Եթե հարձակում լինի, նախ՝ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք ՀԱՊԿ-ին, որին արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին տեղեկացնի ՄԱԿ-ը: Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»,- նշեց Քոչարյանը:

  • Կիսվել: