կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը չստացավ դրական եզրակացություն

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը չստացավ դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգում էր ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացվում է նոր մասով: Գործադիրն առաջարկում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի եւ 9 հազար դրամ կլինկերի համար: Ակնկալվում է, որ շուրջ 1.5 մլրդ դրամ գումար կմուտքագրվի պետբյուջե: Վահան Քերոբյանն ընդունելի չհամարեց հանձնաժողովականների փաստարկներն այն մասին, որ սահմանվող  տուրքի դրույքաչափերը հակառակ ազդեցություն կունենան:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկեց 14 հազար դրամ պետտուրք սահմանել ցեմենտի եւ 0 տոկոս կլինկերի համար:

Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, ինչին Վահան Քերոբյանը համաձայնություն չտվեց:

Արդյունքում նախագիծը չստացավ դրական եզրակացություն:

  • Կիսվել: