կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ․ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու դառնալու մասին

Պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ․ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի թեկնածու դառնալու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակում է մտածել, որ ԱԺ-ում անելիք ունի, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իր պետական, հանրային ծառայությունն այս փուլում պետք է շարունակի որպես էկոնոմիկայի նախարար։
 
«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց էկոնոմիկայի նախարարի թեկնածու Գևորգ Պապոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե իր թեկնածության վրա ստիպվա՞ծ են կանգ առել, որովհետև Բաբկեն Թունյանըհրաժարվել է, այլ թեկնածու էլ իշխանությունը չունի։
 
Արդյոք կադրային սո՞վ է պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար. լրագրողի դիտարկմանը Պապոյանն արձագանքեց՝ պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ։
 
«Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ»,- ասաց Պապոյանը։

  • Կիսվել: