չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետական համակարգի մի հսկայական մասն ատելով ատում է ինձ. Փաշինյան

Պետական համակարգի մի հսկայական մասն ատելով ատում է ինձ. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ կադրային ջարդ չանելուն և թավշյա հեղափոխությանը:

՛՛Մենք ասել էինք, որ կադրային ջարդ չենք անելու: Հիմա մարդիկ ասում են, թե ինչու թավիշ արեցինք: Է որովհետև ձեզ խոստացել էինք, մենք խոստացել էինք, որ անում ենք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն՛՛,-ասաց նա:

Փաշինյանը նաև հավելեց. ՛՛Մենք ասել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, մարդիկ կանգնել են մեր կողքը: Մենք մնացել ենք իշխանություն՝ մեր ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Շատ ժամանակ մեր ձեռքերն ու ոտքերը կապված են եղել մեր ստանձնած պարտավորություններով: Մենք որոշել ենք, որ չենք խաբելու ու գնալու ենք ինստիտուտների կայացման ճանապարհով, որը երկար է ու դժվար՛՛:

վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետական համակարգի մի հսկայական մաս ատելով ատում է իրենց ու անձամբ իրեն, որովհետև նրանց զրկել են կաշառքով հարցերը լուծելու հնարավորությունից, դրա համար, նրա խոսքով, թղթերն ուշ են ստորագրել, վատություն են արել իրենց, մարդկանց տրամադրել են իրենց դեմ:

 

  • Կիսվել: