կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Պետական գնումների էլեկտրոնային համակարգը կնորացվի

Պետական գնումների էլեկտրոնային համակարգը կնորացվի

Մինչև 2021 թվականը Հայաստանի պետական գնումների էլեկտրոնային համակարգը կներկայանա նորովի. Համակարգը նորացվելու և թարմացվելու է, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Նրա խոսքով, էլեկտրոնային գնումների համակարգը թարմացնելու գաղափարը բխում է կառավարության գործունեության և Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից:

Այս հարցում, ըստ պաշտոնյայի, Հայաստանի կառավարությանն աջակցելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

«ՎԶԵԲ-ի հետ հարցը քննարկել ենք ու նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ համակարգի ներդրումը բանկի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացնելու մասին», փոխանցեց Շահնազարյանը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ ՎԶԵԲ փորձագետների հետ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ նրանք Ֆինանսների նախարարությանը կներկայացնեն հիմնավորումներ առաջարկվող բիզնես մոդելի ներդրման հիմնավորվածության վերաբերյալ:

Շահնազարյանի ներկայացմամբ, էլեկտրոնային գնումների նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն, հնարավորություն կընձեռի վերլուծություններ և մոնիտորինգ իրականացնել ավտոմատացված եղանակով:

«Հնարավոր կլինի միանգամից տվյալներ ստանալ: Այսինքն՝ այդ տեղեկությունները հավաքագրելու համար լրացուցիչ ռեսուրսներ չեն ծախսվի: Մեր նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել մոդեռն ու մեր կարիքին բավարարող գնումների համակարգ համակարգ», -նշեց Շահնազարյանը:

  • Կիսվել: