երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին: Պատգամավորն առաջարկում էր դրույթ սահմանել, ըստ որի խմբակցությունները հնարավորություն են ստանում հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել գործադիրին, անհրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների դեպքում գործ ունենք քաղաքական պատասխանատվության հետ: «Քաղաքացին, ընտրողը պետք է որոշեն՝ այդ մարդն իրոք այն մարդն է, որ պետք է իրեն ներկայացնի կառավարությունում, խորհրդարանում կամ այլ մարմնում: Եվ քաղաքական պատասխանատվությունը քաղաքական թիմի համար կարևոր է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ թեև ԱԺ քննիչ հանձնաժողովների կայացման խնդիր կա, բայց ներկայացված նախագիծը չի լուծում այդ հարցը:

  • Կիսվել: