հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պեսկովը՝ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին

Պեսկովը՝ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին լուրերին:

Պեսկովը, մասնավորապես, նշել է.

«Ռուսաց լեզուն օգտագործվում է և Ղարաբաղում, և Հայաստանում, և Ադրբեջանում, նաև աշխարհի մի շարք երկրներում: Ռուսաց լեզուն կիրառվում է, քանի որ այն շփման համար հարմար լեզու է: Մենք դա ողջունում ենք և մեր խնդիրն ենք համարում ռուսաց լեզվի տարածումը: Սա փաստացի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Ռուսաց լեզվին պաշտոնապես կարգավիճակ տալու հարցը ցանկացած երկրի ներքին խնդիրն է, խոսքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի մասին է»:

  • Կիսվել: