երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեսկովը «անհեթեթություն» է անվանել այն, թե ՌԴ-ն Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը

Պեսկովը «անհեթեթություն» է անվանել այն, թե ՌԴ-ն Հայաստանին ստիպում է միանալ միութենական պետությանը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է Միութենական պետության կազմում ընդգրկվել, ինչի համար Մոսկվան խրախուսում է Բաքվին։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրո՞ք Ռուսաստանը նման մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։

Նշենք, որ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող կայքը, հղում անելով «հավաստի աղբյուրի» վրա, գրել էր․ «ՌԴ-ի գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»։

 
 
 
 
 
 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: